Հրատապ թեմա Հայաստանում
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ
ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին, ինչը առավելապես կարգավորվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006 թվականի համապատասխան որոշմամբ:
Քաղաքացիներին և իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների որակը բարելավելու, գովազդի լիցենզավորման գործընթացն առավել թափանցիկ դարձնելու, դեղերի շուկայի գոցազդի ոլորտը կարգավորելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS-STAR) ծրագրի օժանդակությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և տպագրել է «ՀՀ-ում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները» ուղեցույցը, որի շնորհանդեսը` մամուլի ասուլիսի շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում:
Շնորհանդեսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը լրագրողներին ներկայացրեց ուղեցույցի հրատարակման բուն նպատակը, այն է` առավել դյուրին դարձնել գովազդի հայտի ներկայացման հետ կապված հարցերը, միաժամանակ, հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ոլորտին վերաբերող անհրաժեշտ պարզաբանումներով, պատասխանելով լրագրողների հարցերին, մեկնաբանեց նախարարության կողմից ծառայությունների քաղաքականությունը, ներկայացրեց իրականացվող բարեփոխումներն ու պարզեցումները, որոնք նպատակ ունեն ավելի դյուրին և արագ դարձնել շահառու կողմերի գործողությունները, այն բարեփոխումները, որոնք վերաբերում են քաղաքացիների և իրավաբանական անձանց գովազդի թույլտվության տրամադրման կարգին, բնականաբար, գովազդին ներկայացվող պահանջներին:
«ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի առողջապահական համակարգի հզորացում (HS-STAR)» ծրագրի կողմից հրատարակված ուղեցույցը հասարակության և շահառուների իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերից է, որը մենք անվճար տրամադրելու ենք շահագրգիռ անձանց և կազմակերպություններին,- իր խոսքում նշեց պարոն Սողոյանը, ընդգծելով, որ մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված թույլտվությունների տրամադրման գործընթացը իրականացվում է նորմատիվ ակտերով սահմանված գովազդատուի և լիազոր մարմնի միջև իրավահարաբերությունների հստակեցման և կիրառման միջոցով: - Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդ իրականացնելու համար շահագրգիռ անձինք Հայաստանում պետք է գործեն հատուկ սահմանված ընթացակարգով` մինչև 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածը մենք ձգտել ենք կրճատել մեկ շաբաթով, ինչը նաև դեղամիջոցների շուկայի գովազդի ոլորտը կարգավորելու նպատակ է հետապնդում»:
Ան լիցենզավորման գործակալության պետը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի առողջապահական համակարգի հզորացում» ծրագրի հանրային կրթության և քաղաքացիական հասարակության ներգրավման թիմի ղեկավար Նարինե Բեգլարյանը պարզաբանեցին Դեղերի գովազդի օրենքի կիրառման ոլորտն ու նպատակը, գովազդի նկատմամբ կիրառվող հեղինակային իրավունքը, գովազդի օրինականությանն ու հավաստիությանը, պատշաճության անհրաժեշտության մանրամասները, գովազդի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցները, անչափահասների պաշտպանությունը գովազդի տեղաբաշխման և տարածման ժամանակ, ինչպես նաև գովազդային գործունեությամբ զբաղվող անձանց իրավունքներն ու պարտականությունները, անբարեխիղճ գովազդի հետևանքները, վերջինիս հետ կապված պետական վերահսկողություն իրականացնելու կարգը:
27.12.2012 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ